«Հարթակ» թերթը գրում է.
««Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն մի քանի ամիս է՝ գնված կաթի դիմաց չի վճարել գյուղացիներին: Դրա վերաբերյալ դժգոհություն են հայտնել Ճամբարակի տարածքի Վահան, Թթուջուր, Մարտունի, Գետիկ և Այգուտ համայնքների բնակիչները: Ընկերության պարտքը գյուղացիներին մոտ 4-5 մլն դրամ գումար է: Գյուղացիների պատմելով՝ «Աշտարակ կաթ»-ը խաբում է իրենց՝ ամեն օր ասելով՝ «էսօր-էգուց»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: