«Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել են մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և շարունակում.
«Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։
Փառք մեր տղաներին»:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: