Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի 2018թ նախագահական ընտրություններում, նշելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացրել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական առաջնորդը նշել է, որ այդ որոշումը չի հակասում Ռուսաստանի դաշնության սահմանադրությանը, բայց այս հարցը դեռ բաց է մնում:
«Այս ամենը կախված է ներքին հասկացողությունից և իմ տրամադրությունից»,- նշել է նա:
Նա պատմել է, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում լինել Ռուսաստանի նախագահ, քանի որ դա դրական փոփոխությունների չի բերի պետության համար:
«Ես գիտեմ, որ հավատարիմ ծառայել և ծառայում են իմ պետության համար և լավագույնս դրսևորել եմ ինձ այդ գործում: Ու պետք չէ կառչել ինչ-որ բաներից, քանի որ այդ ամենը անարդյունավել է, վնասակար և շատ անհետաքրքիր»:
Այս պահին Վլադիմիր Պուտինը պաշտոնավարում է երրորդ անգամ: Ըստ ЦИМЭС սոցիոլոգիական կենտրոնի, նրա վարկանիշը հետևողականորեն շատ բարձր է: «Հանրային կարծիք» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Օսլոն հաստատել է, որ Պուտինի վարկանիշը շատ բարձր մակարդակի վրա է, և կազմում է 70%: Բացի դրանից ՌԴ նախագահը երկրորդ անգամ անընդմեջ դառնում է աշխարհի ամենազդեցիկ մարդը ըստ ամերիկյան Forbes ամսագրի: