ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը:
Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:


