«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը՝ երեկոյան, գազալցակայանի մոտ երեք տղամարդ լեզվակռիվ են ունեցել Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանի հետ:

Ըստ գազալցակայանում հավաքված մարդկանց՝ երեք տղամարդու և գազալցակայանի հերթափոխի պետ Սուրենի վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ, որից հետո Արմավիր համայնքի երեք բնակիչները ծեծի են ենթարկել գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը: Կատարվում է քննություն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: