«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի քույրը՝ Անահիտ Ամիրյանը, որը մի ժամանակ «Նէ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Ամսագիրը երկու-երեք տարի առաջ փակվել է, իսկ «խմբագրուհին» հետախուզման մեջ է:

Նա բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ պարտքով գումար է վերցրել և անհետացել: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանն ԱՄՆ-ում է, իսկ նրա որդին՝ Վիգենը, մեկնել է Եվրոպա: Անահիտ Ամիրյանի պարտատերերի ցանկում և իրավաբանական անձինք են, և հասարակ քաղաքացիներ, նրա ծանոթները, ազգականներն ու բարեկամները, բոլորը, ովքեր երբևիցե բարև են տվել այս կնոջը: Յուրաքանչյուրին Անահիտ Ամիրյանը 800 հազարից մինչև մի քանի մլն դրամ է պարտք: Պարտատերերի մի մասը վաղուց ձեռք է քաշել իր փողից: Մյուսները դեռ սպասում են: Այս գործով սնանկության կառավարիչ Անդրանիկ Ելինյանը երեկ հրապարակել է Անահիտ Ամիրյանի պարտատերերի պահանջների նախնական ցանկը: Առայժմ իրենց պահանջները ներկայացրել են 4 բանկեր, որոնք էլ հրահրել էին դատական գործընթացը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: