«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը, և, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև ապագա անելիքների հետ կապված հարցեր: Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին:
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: