«Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու» («այ, հիմա ես կպատռեմ ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ»), այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար և եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:

Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության հետ և պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում: Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ, ա. երկիրը կործանվում է, բ. արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, քան հերթականները:

Առաջին փաստարկի մասին ես բազմիցս գրել եմ, ինչ մնում է երկրորդին, ապա իսկույն հիշում եմ 1998թ.-ի նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք, իմ կարծիքով, ամենաանարդարն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև նոստալգիկ հիշողություններով ոգևորված ժողովուրդը անվերապահորեն ընտրել էր Կարեն Դեմիրճյանին»,- գրում է «Առավոտ» թերթի խմբագիրը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: