«Օ՜, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ...լեզուս կապ ընկավ»,- ֆեյսբուքում տեղադրված իր դիմանկարի տակ այսպիսի գրառում է կատարել Լուլուն՝ Լուսինե Բադալյանը։

Կարեն Արայանը, ով մեղադրվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները համացանցում տարածելու մեջ ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հաղորդավար Լուսինե Բադալյանի դիմանկարը, որը, դատելով նկարի տակ արված մեկնաբանություններից նկարել է ինքը`Կարեն Արայանը, ում տաղանդի մասին գովեստի խոսքեր են հղում մեկնաբանողները։

Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 20-ին դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, հրապարակել էր Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը և նրան դատապարտելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։