«Տրանսֆորմերներ» ֆիլմի աստղ Շայա Լաբաֆը խոստովանել է, որ այս տարվա փետրվար ամսին «#IMSORRY» արտասովոր ակցիային մասնակցելու ժամանակ իրեն բռնաբարել են. ընդ որում բռնաբարողը կին է եղել:
Ակցիայի հուրահատկությունը կայանում է նրանում, որ աստղը՝ այս դեպքում Շայա Լաբաֆը, պետք է մի քանի օր անցկացնի ինչ-որ սենյակում, որտեղ նրան պետք է այցելեն երկրպագուներն ու անեն նրա հետ ինչ կցանկանան, իսկ նա իրավունք չունի ընդդիմանալու կամ լքելու այդ սենյակը: