Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն):
Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաև կեղծ և չլիցենզավորված  ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր:
 
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ, ներկա կլինեն մեր երկրում գործող մոտ 30 ընկերությունների ղեկավարներ:
 
Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին  Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում՝ Գ.Լուսավորիչ փող.  9, 6-րդ հարկ հասցեով