««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համայնքային իշխանության վերնախավին հանձնարարել է՝ իրենց տարածքներում Ամանորի «գերատեսչական քեֆեր» կազմակերպել և, ըստ այդմ, պարզել, թե ովքեր են իշխանություններին հավատարիմ: Այլ կերպ ասած՝ Ամանորի «քեֆերը» յուրահատուկ «գույքագրման» իմաստ են ունենալու:
Գործընթացն ամբողջական դարձնելու համար հանրապետության գրեթե բոլոր փոքր-ինչ խոշոր բնակավայրերում նախատեսվում է ամանորյա իշխանական քեֆեր կազմակերպել: Երևանում քեֆերը կկազմակերպվեն ըստ վարչական շրջանների: Իշխանությունների քեֆային նախապատրաստությունները, թերևս, այդքան ուշագրավ չլինեին, եթե դրանք չկազմակերպվեին պետական կամ համայնքային բյուջեների հաշվին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: