«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
- Իսկ իշխանությունն ինչի՞ պիտի վատ աշխատի, մեզ մոտ աշխատատեղեր չստեղծի, նորմալ կյանք չստեղծի, որ մեր տղամարղիկ գնան խոպան:
- Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն աման-չաման լվամ, ի՞նչ անեմ, ձեր բոստան գամ փորե՞մ, ի՞նչ անեմ, ասա. ասում ես լավ աշխատի:
- Դուք պատգամավոր եք...
- Հա, պատգամավորն ի՞նչ պտի անի, ասա՞:
- Լավ, հիմա շոշափելի գնաճ ունենք. Դուք տեղյա՞կ եք, թե ինչու են բոլոր ապրանքները թանկանում, ու ինչ պետք է անի ժողովուրդը:
- Նոր տարի ա, նոր տարի, ընգեռուհի, էսի խո առաջին տարին չի՞, ըտենց Նոր տարի էղե՞, որ չթանկանա, մի հատ հիշի: Առևտրականի հոգեբանություն ա, երբեք չենք կարա փոխենք:
- Օրինակ Դուք Ձեր Նոր տարվա սեղանին գրեչկա՞ եք դնում, գիտե՞ք, անգամ հնդկաձավարն է թանկացել:
- Ինչի մենք քյասի՞բ ենք, ի՞նչ ենք, որ գրեչկա դնենք: Համ էլ ես ի՞նչ անեմ, գնացեք առևտրականներին հարցրեք:
- Բա ժողովրդի կեսից ավելին անգամ էդ քյասիբի կերակուր գրեչկան չի կարողանում առնել:
- Ես ի՞նչ անեմ, ասա՛, ես ի՞նչ անեմ: Կեսը պտի հարուստ էղնենք, կեսը՝ ընենց»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: