«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպե՞ս է Աժ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու մտադրությանը, չէ՞ որ նա հայտարարել է, որ եթե նման հասարակական պահանջ լինի, ինքը պատրաստ է առաջադրվել նախագահի ընտրություններում: Երեկ լրագրողներից մեկը Ալեքսանյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հաջորդ ընտրություններում աջակցեք Ծառուկյանին, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող առաջադրվել:

Հարցը, հավանաբար, անակնկալ է եղել, ուստի նա խոստացել է պատասխանել քվեարկությունից դուրս գալուց հետո: Իսկ դահլիճից դուրս գալով՝ ասել է. «Պարոն Ծառուկյանն ասեց, չէ՞, որ 5 հատ թեկնածու ունեմ աչքիս տակ, չասե՞ց»: Իսկ ովքե՞ր են այդ թեկնածուները: «Ինձ թվում է՝ մեկը ես եմ»: Դուք կուզե՞ք նախագահ դառնալ: «Եթե իմ թիմն էլ ինձ պադդերժկա անի, ես պատրաստ եմ էդ բեռը վերցնեմ իմ վրա»: Իսկ նրա կողքից քայլող Մհեր Սեդրակյանը սիրահոժար համաձայնեց «պադդերժկա» անել»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: