«Ժառանգություն» կուսակցությունը և իր համախոհները այժմ ՀՀ Ազատության հրապարակում անցկացնում են հանրահավաք, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքացիական ժողով: Ժողովը որոշվել է անվանել «Ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան»: Արդեն իսկ ելույթ են ունեցել կուսակցության անդամներից մի քանիը, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում: