Ձեր մաշկը կարող է լինել փափուկ և թավշյա, եթե հնդկուհիների նման այսպիսի լոգանք ընդունեք.
1. Լոգարանակոնքի մեջ լցրեք տաք ջուր, ավելացրեք 2-3 ճաշի գդալ օսլա և 1 թեյի գդալ գլիցերին:
2. 1 բաժակ կաթի փոշի և 100 գրամ ձիթայուղ կամ նուշի յուղ:
3. Գոլ ջրով բացեք 2 թեյի գդալ մեղրը և ավելացրեք լոգանքի համար նախատեսված ջրին:
Այսպիսի լոգանքներից հետո պետք է փափուկ սրբիչով չորացնել մարմինը և փափկեցնող քսուկներ չօգտագործել: 4-5 անգամ նմանատիպ լոգանքներից հետո դուք կզգաք տարբերությունը: