«168 ժամ»-ը գրում է. «Դե, գիտե՛ք ինչ, նախ՝ ԱՊՀ գագաթաժողովները, որոնք շատ հաճախ էին այն ժամանակ, այդպես, ամեն մի գագաթնաժողով մի 10 փաստաթուղթ ընդունում էր: Այն ժամանակ մի այդպիսի գործընթաց էր, ԱՊՀ-ն, ըստ էության, ամուսնալուծության, այսպես ասած, քաղաքակիրթ մի տարբերակ էր: Այսինքն՝ անկախ պետությունների համագործակցություն էր, և մշակվում էին այն մեխանիզմները, որ մի կողմից՝ պետությունների անկախությունը երաշխավորվեր, մյուս կողմից չկտրվեին նրանց միջև եղած տնտեսական, մշակութային և այլ կապերը:

Եվ ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա՝ որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել»,- մեր թղթակցին ասել է Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով 1994 թ. վավերացված «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի ընդունման մասին: Դիտարկմանը, որ այսինքն ի թիվս այլ փաստաթղթերի՝ «շտամպովկայի» նման են ընդունել, Լ.Զուրաբյանը պատասխանել է, թե այն ժամանակ «լիքը» փաստաթղթեր են ընդունվել. «Անունը կարող եք դնել «շտամպովկա», կարող եք չդնել, դրանից ոչինչ չի փոխվի: Ես ասում եմ՝ այն ժամանակ կար ԱՊՀ պետությունների ղեկավարների կամք այնպիսի մի գործընթաց անցկացնել, որ մի կողմից՝ բոլորն իրենց անկախությունը կառուցեին, ձևավորեին, կայացնեին, մյուս կողմից՝ պահպանեին բոլոր օգտակար կապերը: Դրա համար այդ բազմաթիվ փաստաթղթերը, պայմանագրերն ընդունվել են, և այն ժամանակ ոչ ոք դրան չի ընդդիմացել, ոչ ոք չի համարել դա ոտնձգություն անկախության վրա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։