«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2015 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ խուսափել է միայնակ առաջարկներ ներկայացնել: Մեղմ ասած՝ անտրամաբանական յուրօրինակ մեթոդ է գտել: Նա իր բոլոր առաջարկները ներկայացրել է ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հետ, ընդ որում՝ դրանք բոլորը վերաբերել են Արմավիրի մարզին: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Վահրամ Բաղդասարյանը ծնունդով Վանաձորից է: Ու չնայած այդ հանգամանքին՝ էջմիածինցի պատգամավորների հետ Արմավիրի մարզի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը, արմավիրցիների նկատմամբ ուշադրությունն առնվազն անհասկանալի է: Իսկ հայրենի Վանաձորի համար Վահրամ Բաղդասարյանն ընդամնը 1 առաջարկ է ներկայացրել՝ կապված թիվ 31 մանկապարտեզի հետ: Սա էլ այն պատճառով, որ այս մանկապարտեզի տնօրենը Վ. Բաղդասարյանի եղբոր կինն է՝ Սուսաննա Գրիգորյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում