Տաղանդաշատ և անչափ համակրելի, ճանաչված դերասանուհի Անի Երանյանը YerevanNews.am-ի հետ խոսեց Ամանորի մասին, շեշտելով, որ միշտ սպասում է Ձմեռ պապիկին և հավատում, որ Նոր Տարին նոր շնչով նոր սկիզբ ունենալու հրաշալի առիթ է:
Սիրում ե՞ք Ամանորը:
Իհարկե սիրում եմ, չէ որ միշտ սպասում եմ Ձմեռ պապիկին:
Ի՞նչ խորհուրդ ունի Նոր տարին Ձեզ համար:
Նոր տարին ինձ համար ամեն անգամ նոր կյանքի փուլ է, ինչ որ նոր բան սկսելու համար, նոր կյանք, նոր շունչ, նոր նպատակների իրականացում, հրաշքներին հավատալու մի պահ, որի իրականությունն սկսում է 12-ի զանգերը խփելուն պես:
Ի՞նչպես եք սիրում անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ:
Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է : Ես միշտ պահում եմ այն ընտանեկան ավանդույթը, որ պետք է լինեմ իմ տանը, իմ ընտանիքի հետ միասին: Ու հավատում եմ, որ ինչպես այն դիմավորեմ, այդպես էլ ինձ համար լինելու է ամբողջ տարին. ես իմ ընտանիքի հետ միասին նոր ակնկալիքներով և սիրով դիմավորում եմ Նոր տարին՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել Աստծուն նախորդ տարվա համար:
Գեղեցկուհի Անին երբևէ Ձյունանուշիկ եղե՞լ է:
Այո՛, եղել եմ, փոքր ժամանակ մանկական միջոցառումներին մասնակցելիս:
Իսկ այն հարցին, թե ինչ նվեր կցանկանար ստանալ Ձմեռ պապիկից այս տարի, Անին պատասխանեց, որ Ձմեռ պապիկն իր համար միշտ բերում է յուրահատուկ նվերներ, որը լինում է ամենացանկալի ու չսպասված անակնկալը:
YerevanNews.am- ը շնորհավորում է դերասանուհու Ամանորն ու մաղթում իղձերի իրականացում: