«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Դուբայ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի մյուս օլիգարխներն ու պաշտոնյաները ևս բավական հաճախ են լինում Դուբայում: Հետաքրիր է՝ նրանցից ո՞ւմ հետ է այս անգամ խաչվել Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայան այցելելիս օգտվում է նախագահական մուտքից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: