Այսօր կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստի ,որի ժամանակ Համաշխարհային հայկական Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ Եվրոպական հրեական խորհրդարանի ներկայացուցիչների հետ երկօրյա աշխատանքում արդեն նկատելի է զգալի առաջընթաց:
«Եթե առաջին օրը մենք ավելի զգուշավոր էինք, այսօր արդեն բարեկամացել ենք, կարճ ժամանակ կարողացանք վստահություն և բարեկամություն ձեռք բերել»,-ասաց նա, և նշեց, թե սա համատեղ լուրջ աշխատանք սկսելու լավ նախադրյալ է:
Արա Աբրահամյանը նշեց, որ հյուրերը ոչ թե Իսրայելից են, այլ Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող հրեաներ են, բայց ցանկություն հայտնեց աշխատանքները շարունակելու համար հանդիպել նաև Իսրայելում:
Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչը նկատեց, թե երկու ժողովուրդների ճակատագրերը զարմանալիորեն նման են իրար, չնայած որ այն տարբերությամբ, որ հայերը դարերի ընթացքում, թեև ոչ անկախ, բայց պահպանել են իրենց պետությունը, ի տարբերություն հրեաների, որոնք միայն այսօր պետություն ունեն:
Վադիմ Ռաբինովիչը նշեց, որ հասկանում է հարցադրումները, թե ինչու այսքանից հետո Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, սակայն շեշտեց, որ նրանց Իսրայելը չեն ներկայացնում, իսկ պետությունն ունի իր քաղաքական պատճառները։
Վադիմ Ռաբինովիչի խոսքերով հարցը կարող է բաժանվել երկու մասին՝ անձնական և քաղաքական պատճառներ, սակայն մի բան ակնհայտ է՝ բոլոր ազգերի նկատամամբ ոտնձգությունը հանցագործություն է:
«Բոլորս ենք հասկանում, որ բոլորն իրենց ցավն են զգում և ոչ միայն խնդիրը նրանում է, որ ուրիշի ցավը չեն ընդունում, այլ ուղղակի չենք զգում այնպես, ինչպես մերն է, ինչպես հայերը չեն զգում Հոլոքոստի ողջ դաժանությունը և հրեաները հայերի Ցեղասպանությունը»,-ասաց Վադիմ Ռաբինովիչը:
Հարցին, թե ինչու հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, նա նկատեց, թե ինքը Արա աբրահամյանի հետ խոսել է այդ հարցի շուրջ և իքն էլ իր հերթին հարցրել, իսկ ինչո՞ւ է հայերը միշտ Իսրայելի դեմ են քվեարկում, ինչին ի պատասխան լսել է, որ «մենք հո պետություն չենք»: