ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար մի շարք պարտապաններից գանձել է տարբեր չափերի գումարներ:
Նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
Նախաքննական մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ: