«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հաղորդում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքում արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը։

Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները, Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը։ Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խոր դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: