«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««ՀՀ մշակույթի նախարարություն», «Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն», այս երկու, թվում է թե պատկառելի կառույցները արդեն մի քանի օր է, Ամանորի ներկայացման տոմսեր են վաճառում, որտեղ մեկ բառի մեջ կա երկու կոպտագույն սխալ: Այդ տոմսերը լայնորեն վաճառվում են նաև դպրոցներում: Եվ այսուհետ մեր երեխաները պետք է, փաստորեն, նոր ուղղագրություն սովորեն:

Ըստ Մշակույթի նախարարության և Ստանիսլավսկու անվան թատրոնի, «Ամանորի» բառը գրվում է «ամանօրյա»: Բայց նման բաների վրա, թերևս, այլևս չարժե լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ հայերենը այսուհետ, ինչպես հասկանում ենք, օժանդակ լեզու է լինելու: Կարևորը ռուսերենն է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: