Կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանի բոլոր դյութի-ֆրի խանութներում առևտուրը կկատարվի առանց ԱԱՀ-ի:
Նա նշել է, որ ներկայումս նման խանութներ Հայաստանում գործում են ոչ միայն օդանավակայաններում, այլև ցամաքային սահմաններին՝ երկաթգծային կայարաններում եւ մայրուղիներին:Բոլոր դեպքերում, այդ կետերը ազատված չեն ԱԱՀ-ից: «Համապատասխան օրինագծով առաջարկվում է վերացնել այս անհավասարությունը», - բացատրել է նախարարը: