Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Սոսեի 2/2 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորին դարանակալած անհայտ անձը, հարձակվելով Մանուկյանի վրա, սկսել է հարվածներ հասցնել նրա դեմքին: Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց:

Հետաքննության խմբի հետ միասին դեպքի վայր էր ժամանել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ահաբեկչական մի շղթայի հետ, արդեն 4-րդ գործիչն է, որ ենթարկվում է նման հարձակման: Ընդ որում, եթե նկատել եք 1-ինի դեպքում խառնված են եղել Լևոն Երանոսյանի մարդիկ: Լևոն Երանոսյանը դրանից հետո հրապարակավ  հայտարարություն արեց, որ ով բան ասի Սերժ Սարգսյանին՝ նրա ականջը կկտրի»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում