Նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:

Նշված արարողությունն իր անդրադարձն է գտել նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում: