Այսօր՝ եկտեմբերի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է Բերքաբեր գյուղի բնակիչներից մեկը: Այս մասին YerervanNews.am-ը տեղեկացավ Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանից: 

«Վիրավորի վիճակը հիմա նորմալ է: Փառք Աստծուն լավ է պրծել: Երկու ոտքից վիարվոր է»,- ասաց Բերգաբերի գյուղապետը: 

Ըստ նրա խոսքերի՝ կրակել են նաև ուրիշ գյուղացիների ուղղությամբ, սակայն նրանք հասցրել են թաքնվել: