ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Հայաստանի քաղաքացու ուղղությամբ: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել՝ հիվանդանոցում մահացել է:
Տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել Բալակլավսկի պողոտայի N4 տան մոտ: Հանցագործը մի քանի անգամ կրակել է տուժածի ուղղությամբ, երբ վերջինը դստեր հետ դուրս է եկել շենքի մուտքից: Մարդասպանը դիմել է փախուստի: