Կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից: 

YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ դեկտեմբերի 15-ին ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները:

  • Արցախբանկ- 480 (Առք), 490 (Վաճառք)
  • Անելիք Բանկ- 480 (Առք), 489 (Վաճառք)
  • Ինեկոբանկ- 475 (Առք), 485 (Վաճառք)
  • ՎՏԲ-Հայաստան բանկ- 480 (Առք), 489 (Վաճառք)
  • ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 480 (Առք), 489 (Վաճառք)
  • HSBC բանկ- 480 (Առք), 485 (Վաճառք)
  • Ամերիաբանկ- 475 (Առք), 485 (Վաճառք)
  • Հայէկոնոմբանկ- 475 (Առք), 488 (Վաճառք)
  • ՀայԲիզնեսԲանկ- 480 (Առք), 487 (Վաճառք)
  • Կոնվերս բանկ- 474 (Առք), 485 (Վաճառք)
  • ԲՏԱ Բանկ- 480 (Առք), 495(Վաճառք)