Տաղանդաշատ ռեժիսոր և դերասան Կարո Բալյանը YerevanNews.am-ից չթաքցրեց, որ սիրում է Ամանորը և հավատում հեքիաթների: Երիտասարդ արվեստագետի մտքերն այս անգամ ևս միաձուլված են իրեն հատուկ հումորով և սրտացավ լրջությամբ:
- Սիրու՞մ էք Ամանորը
- Ամանորը սիրում եմ, որովհետև հեքիաթով եմ նայում էդ ամենին... փոքր ժամանակ էի շատ սիրում... ու հիմա ...թե չէ, մի քանի տարի առաջ նյարդայնանում էի, ասում էի՝ եկա՜վ... հեսա բուդ, բլինչիկ, սալաթ, չամիչ, բաստուրմա փարթին սկսե՜ց... տներով հյու՜ր... մի բամբաներկան շենքով 3 կռուգ ֆռռում ա... բայց հետո հասկանում էս, որ դու պիտի քո կյանքը հեքիաթ դարձնես..հավատալով հենց հեքիաթներին... հեքիաթն էլ որ չլինի էլ ի°նչ պիտի անենք... նստենք ամբողջ օրը քաղաքական գործիչների հեքիաթները լսե°նք... ու սկսում ես հավատալ, որ այդ օրը ամեն ինչ սկսում է նոր էջից, մաքուր... ուզում ես հավատալ, որ ոնց անց կացնես էդ օրը, էդպես էլ կանցնի ամբողջ տարին ու ամեն ինչ անում էս, որ լավ անցնի:
- Ի՞նչ կցանկանայիք բերեր Ձմեռ պապիկն իր պարկի մեջ (Ձյունանուշից բացի)
- Չէ-հա, Ձյունանուշ չեմ էլ ուզում: Ունեմ, էլ ի°նչ եմ անում, համ էլ, ով գիտի ինչ չինական Ձյունանուշներ ա բերելու: Ես 3 հատ նվեր եմ ուզում... ոչինչ չէ°:
Առաջինն ուզում եմ 31- ի գիշերը երկրում սկիզբ դրվի մեկդարյա խաղաղության... սահմաններում ծիծաղից բացի ուրիշ ձայն չլսվի... շատ եմ ուզում:
Երկրորդն ուզում եմ առողջություն ընտանիքիս բոլոր անդամներին:
Եվ ուզում եմ որ գոնե էս ԵՏՄ-ից մի խեր մնա Արվեստի ոլորտին, որ Հայաստանի թատերական աշխարհը դուրս գա սկզբի համար գոնե Եվրասիական ասպարեզ:
Հայաստանում վերևները արվեստին (մանավանդ Թատրոնին) իմիջիայլոց են վերաբերում, գոնե Եվրասիական մակարդակով կգնահատեն, թոհուբոհ սկսվի, փորձերի փոխանակություն և այլն, և այլն....մենք էլ մեր արածից բան կհասկանանք:
- Ձեր ամենահետաքրքիր Ամանորը..
- Յուրաքանչյուր Ամանոր էլ իր ձևի մեջ յուրահատուկ է անցնում: Ցավոք, հիմնականում տանը չեմ լինում... շոու ծրագրեր եմ վարում ռեստորանային համալիրներում, բայց ամեն տարի էլ իր տեսակի մեջ հետաքրքիր է անցնում:
YerevanNews.am-ը, միանալով բարեմաղթանքներին, շնորհավորում է դերասանի Ամանորն ու մաղթում նորանոր ձերքբերումներ: