Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի մեկնաբանում իր վարորդի՝ Արշակ Սվազյանի ձերբակալությունը, ով կասկածյալ է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին վրա հարձակում գործելու և նրան մարմնական վնասվածքներ հասցնելու գործում:

«Գնացեք, ինչ որ պետք է, «Սլաքում» ասել եմ, ինչ որ պետք է, արտագրեք»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Մովսիսյանը :

Եվ վերջում ամփոփեց՝ «Դավայ, դավայ, բոլորդ դավայ »: