Այսօր՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան զինված անհայտ անձը Սիդնեյի Lindt սրճարանում պատանդ էր վերցրել ներսում գտնվող մարդկանց: Ոստիկանությունը հայտնում է, որ զինյալի հետ տարվում են բանակցություններ: Պատանդների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է: 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտնել էր, որ սա քաղաքականապես մոտիվացված ակցիա է: 

Հայտնում են նաև, որ մթնշաղի հետ սրճարանում անջատվել են լույսերը, իսկ ոստիկանության ներկայացուցիչը հայտնում է, որ իրենք ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: 

Պատանդներից 5-ին հաջողվել է փախչել սրճարանից: