Brent տեսակի նավթի գինը ICE ֆյուչերային բորսայում հասել է 59.95 դոլարի: Այսպիսի գին գրանցվում է 2009թ.ի վեր առաջին անգամ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ դեկտեմբերի 12-ին OPEC զամբյուղի արժեքն ընկել է 58.65 դոլարի` 1 բարելի դիմաց:

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2015թ. նավթի միջին գինը պետք է հասնի 78 դոլարի, իսկ 2016թ.` նույնիսկ 80 դոլարի: Այսպիսի գնանկումը վատ անդրադարձ կունենա Ռուսաստանի տնտեսության վրա: