Մոսկվայի «Националь» հյուրանոցում ինքնասպան է եղել վրաց ձեռնարկատեր 68-ամյա Իվան Շերվաշիձեն, փոխանցում է lifenews.ru-ն։Նա երաժշտական գործիքների վաճառքով զբաղվող ընկերության ղեկավար է եղել։ Նա նախապես պլանավորել էր իր կյանքից հեռանալը և ժառանգության բաշխումը։

Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են նրան հյուրանոցի միջանցքում քայլելիս։

Նա ինքնասպանություն է գործել՝ գլխին կրակելով։ Իսկ ինքնասպան լինելուց առաջ հաղորդագրություն է թողել, որում նշել է, որ ցանկանում է իր մոխիրը լցնեն Սև ծով։

Տղամարդը նախապես պլանավորել էր իր կյանքից հեռանալը և ժառանգության բաշխումը։