Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն ամուսնանալու ցանկություն ունեցողների համար առողջության մասին բժշկական տեղեկանքի ներկայացումը պարտադիր է:

 Ամուսնանալ ցանկացողների բժշկական հետազոտությունը, բժշկական գենետիկ ու հոգեբանական խնդիրների, ինչպես նաև ընտանիքի պլանավորման հարցերի լուսաբանումը անվճար կլինի:

Եթե զույգերից մեկը թաքցնի վեներական հիվանդությունը, ապա մյուս կողմը կարող է չեղյալ համարել ամուսնությունը:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: