Կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, դոլարի արժեքը արդեն իսկ սկսել է նվազել: YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ դեկտեմբերի 18-ին ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները:
- Արցախբանկ- 450 (Առք), 500 (Վաճառք)
- Անելիք Բանկ- 460 (Առք), 490 (Վաճառք)
- Ինեկոբանկ- 440 (Առք), 505 (Վաճառք)
- ՎՏԲ-Հայաստան բանկ- 460 (Առք), 505 (Վաճառք)
- ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 450 (Առք), 490 (Վաճառք)
- HSBC բանկ- 455 (Առք), 495 (Վաճառք)
- Ամերիաբանկ- 460 (Առք), 505 (Վաճառք)
- Հայէկոնոմբանկ- 450 (Առք), 500 (Վաճառք)
- ՀայԲիզնեսԲանկ- 477 (Առք), 492 (Վաճառք)
- Կոնվերս բանկ- 450 (Առք), 490 (Վաճառք)
- ԲՏԱ Բանկ- 450 (Առք), 505 (Վաճառք)
- Զարգացման Հայկական Բանկ- 450 (Առք), 480 (Վաճառք)