Վլադիմի Պուտինի ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ռուսական ժամանակով ուղիղ կեսօրին: Այս անգամ նախագահի խոսքին սպասում են ոչ միայն բազմաթիվ լրագրողներ, այլ նաև ամբողջ երկիրը: Տնտեսական և քաղաքական ներկա իրադրությամբ անհանգստացած մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ է սպասվում իրենց ապագայում:
Կրեմլը արդեն իսկ հաստատել է, որ երկրի տնտեսական, Ուկրաինայում տիրող իրավիճակն ու միջազգային արձագանքները կլինեն ասուլիսի հիմնական թեմաները: