Գովազդի պատմությունը, որպես ժամանակակից արվեստի ամենաէական և ազդեցիկ ձևի ուսումնասիրել են «Random History» նախագծի ամերիկյան փորձագետները: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի փաստ գովազդի մասին, որոնք ընդգրկում են հետաքրքիր վիճակագրություն և պատմական իրադարձություններ, ինչպես նաև ցուցադրում են գովազդի հոգեբանական ազդեցությունը:
- 2013թ.-ին «Super ball» մրցաշարի ընթացքում հեռարձակվող գովազդի 30 վայրկյանը արժեր 3 մլն. դոլար:
- Պարզվում է՝ գովազդի մեջ էրոտիկ տարրերի կիրառումը այնքան էլ նոր երևույթ չէ: Մերկ կանանց պատկերների կարող ենք հանդիպել դեռևս 1800-ական թվականներին արտադրվող ծխախոտի գովազդային վահանակների վրա:
- Գովազդի մեջ հազվադեպ է ցուցադրում կնոջ մարմինն ամբողջությամբ: Հաճախ այն «մասնատում» են՝ ցուցադրելով յուրաքանչյուր մասն առանձին:
- Բազմաթիվ փորձագետներ հավաստիացնում են, որ գովազդը հանդիսանում է արվեստի ամենաէական և նշանակալի ձևը:
- Յուրաքանչյուր ձեռքի ժամացույցի գովազդում սլաքները դրված են 10 անց 10 րոպեի վրա: Սա իրականում ժպիտի նմանակումն է, ինչը նշանակում է, որ դիտողի մոտ չի առաջանում ընկճվածության զգացում:
Գովազդը՝ մարդկանց ներկայացնելով ցանկալի տեսանկյունից կապահովի աներևակայելի բարձր ցուցանիշներ: Հետևեք ընկերության կողմից ներկայացվող միջազգային փորձին. ներկայացված օրինակները կնպաստեն ձեր կողմից ճիշտ ընտրություն կատարելուն: