«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում ըստ էության չի հերքել տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն է բացելու։
«- Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն հեռուստաընկերություն է բացելու։
- Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ։ Բայց վատ բան չէ, որ լինի։ Օրինակ, կարող են քաղաքական բոլոր ուժերն ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ։ Չկա նմանատիպ որոշում։
- Ասում են նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու։
- «Հայքը» լավ անուն է։ Պատմական անուն է»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: