«Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ խուճապի վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվում են պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել: Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռևս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաև՝ երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել:

Այսինքն՝ «Ֆլեշ» ընկերությունը, որ տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ին և ոստիկանությանը բենզինով ապահովելու համար հայտարարված մրցույթներում հաղթում է, փաստացի հրաժարվում է իր պարտականությունների կատարումից: Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից: Սակայն մեր զրուցակիցը, որը ներկայացավ որպես ընկերության փոխտնօրեն, անգամ չցանկացավ հարցը մինչև վերջ լսել և «Հաջողություն ձեզ» ասելով՝ անջատեց հեռախոսը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: