Կաթնամթերքի շուկայում նկատվել է թաքնված ինֆլյացիա: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում կաթնաշոռի և կեֆիրի գները գրեթե անփոփոխ են մնացել, սակայն քաղաքներից մեկում դիտարկում անցկացնելիս ազգային վիճծառայության աշխատակիցները նկատել են, որ ապրանքն ավելի քիչ է կշռում, քան նշված է: «Ենթադրենք, 450 գրամանոց սովորական թթվասերը 480 դրամ է: Գինը մնացել է նույնը, իսկ այն կշռում է արդեն 400 գրամ», - ասաց Մարտիրոսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի ամսվա համեմատ նոյեմբերին կաթնամթերքի գների աճը կազմել է 2,3%: