Չինաստանում գտնվող Apple գործարանի բանվորները անմարդկային պայմաններում են աշխատում: Այս գործարանում կատարվում է iPhone հեռախոսների հավաքման գործընթացը: BBC-ի կողմից կատարված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ բանվորները նույնիսկ քնում են աշխատանքի ընթացքում:
Հետաքննության ընթացքում BBC-ի լրագրողներից մեկին հաջողվել է աշխատանքի տեղավորվել գործարանում, որը հայտնել է՝ ինքը աշխատել է 18 օր առանց հանգստյան օրերի: Նույն թղթակցին հաջողվել է թաքնված տեսախցիկի միջոցով նկարահանել նաև քնած աշխատակիցներին:
Այս հետաքննությանը արձագանքել է նաև Apple-ը՝ խոստանալով անցկացնել նաև սեփական հետաքննություն: