Գովազդը գոյություն է ունեցել դեռևս մեր թվարկությունից առաջ: Այս մասին վկայում է եգիպտական պապիրուսը, որը ժամանակակից աշխարհ է հասել դարերի խորքից: Այս «գովազդային պապիրուսը» պարունակում էր տեղեկություններ ստրուկների վաճառքի մասին, նրանց անձնական բնութագիրը և աշխատանքային հատկանիշները:

Արդեն վաղուց մարդիկ հրաժարվել են պապիրուսներից: Մարքեթինգային ու գովազդային ոլորտներում օրեցօր հայտնում են նոր մոտեցումներ ու ծնվում նոր գաղափարներ: Մարքեթինգային քաղաքականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը գովազդն է՝ կրեատիվ և ազդեցիկ:

Գոյություն ունեն գովազդը մարդկանց ներկայացնելու բազմաթիվ եղանականեր, որոնցից ամենաարդյունավետներից է արտաքին գովազդը: Հայաստանում այս ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը՝ մշտապես ցուցաբերելով յուրահատուկ և ստեղծագործ մոտեցում, որպես գովազդային կրիչ է օգտագործում տարբեր տեսակի տրանսպորտային փոխադրամիջոցները: Գովազդը դառնում է շարժական, հասանելի և տեսանելի ամենուր:

Շարժական գովազդի հետ դուք միշտ կլինեք ուշադրության կենտրոնում: Շարժվե՛ք ժամանակին համընթաց, միշտ եղե՛ք առաջինը, վստահե՛ք ձեր գովազդը պրոֆեսիոնալներին: