Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխան ծնվելու է հուլիսին, սակայն արդեն մտածում են երեխայի անվան շուրջ: Մի տարբերակ, որն արդեն որոշել են Նորթ է (North): Գրում է The Sun-ը:
«Քանյե Ուեսթը իր երեխային ցանկանում է Նորթ անվանել: Նրա կարծիքով երեխայի անունը կհամապատասխանի ազգանվան հետ»,- The Sun պարբերականին պատմել է աստղային զույգի ընկերներից մեկը:
Սակայն չի թվում, որ Քիմը և Քանյեն իրենց երեխային Նորթ կանվանեն: Գլխավոր պատճառն այն է, որ Քիմի ընտանիքում սովորույթ կա. իրենց առաջնեկների անունները պետք է սկսվեն «Կ» տառով, և Քանյեն պետք է ընդունի այս սովորույթը: