Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Երևանում երեք տարվա դիվանագիտական առաքելությունն ավարտելով, վերադարձել է հայրենիք: Տեսաուղերձը նա անվանել է «կհանդիպենք, Հայաստան» (See You, Armenia):
Իր ուղեձում դեսպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին, ինչպես նաև կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով: Ըստ նրա խոսքերի՝ ԱՄՆ-ն կանի հնարավորը Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու, բանակցությունների միջոցով ղարաբաղյան հարցին խաղաղ լուծում տալու համար: