«Ժողովուրդ»-ը արդեն գրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու հարսանիքի մասին, որը տեղի է ունեցել կիրակի օրը: Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա է եղել Սերժ Սարգսյանը, որը 20:30-ի սահմաններում հեռացել է:

Հարսանիքին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների թվում են եղել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և այլք:

Ի դեպ, Ալիկ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեղանակիցներ են եղել:

Հարսանիքի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ակտիվորեն քննարկվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բացակայության փաստը:

Ի դեպ, հարսանիքին մասնակցող պաշտոնյաները Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո` մոտ մեկ ժամվա ընթացքում, մեկը մյուսի ետևից հեռացել են:

Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետի խորհրդական, Սյունիքի և Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` Լոնդիկին պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ»:

 Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: