«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, համաժողովրդական շարժումը լայն թափով կվերսկսվի հունվարի վերջից: Շարժման լիդերությունն ստանձնած Գագիկ Ծառուկյանը մտադիր է այդ գործընթացին մեծ հնչեղություն հաղորդել և պլանավորում է համաժողովրդական շարժմանը միացած բոլոր ուժերի ու հասարակական կառույցների մասնակցությամբ մեծ ժողով հրավիրել և քննարկել հետագա անելիքները:

Օրը դեռ որոշված չէ, բայց, նախնական տեղեկություններով, պլանավորել են հունվարի 20-ին: Ազատամարտիկների դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունը, ասելով, որ իրեն էլ են նման բան ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում