«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբության էջում գրել է.
«Այն, որ կինն ու զոքանչը տնտեսական կատեգորիա են` վաղուց գիտեինք /թղթով «մաքուր» օլիգարխների ունեցվածքը ձեւակերպված է կանանց ու զոքանչների անուններով/: Այն, որ խնամին, փեսան ու աներձագը քաղաքական կատեգորիա են` դրանից հետո իմացանք: Այն որ թոռնիկները ապագայի կատեգորիա են` դա էլ Սերժ Թանկյանին ուղարկված նամակից իմացանք: Բայց որ տատին ու պապին էլ գաղափարական կատեգորիա են ու քաղաքական վարքագծի ուղղորդիչ, դա էլ օրերս իմացանք: Տերդ մեռնի գիտություն-քաղաքագիտություն, օր օրի զարգանում ես:
Մենք պատմական ժամանակներ ենք ապրում` քաղաքագիտության նոր դպրոցի` ԳԵՐԴԱՍՏԱՆՈԼՈԳԻԱ ուսմունքի հիմնարկեքի ժամանակներ: Առաջին նախագահը պատմության մեջ մնաց «հիմնադիր նախագահ», երկրորդը` «վոյին-նախագահ», այս մեկն էլ հեռանալու օրերին կմնա իբրեւ «լուսավորիչ-նախագահ»:
Աչքներդ լույս, ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներ...»: