Մոսկվայում այսօր մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը։
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է mk-ն։
Փաստաթուղթը փաստում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև՝ այլ միջազգային փաստաթղթերի, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում։
Նախատեսվում է վերանայել Հայաստանի սակագնային պարտավորությունները՝ որպես առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։
Երևանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին։